Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտարարել է, որ Շեպելեւը որդու հաշվից 240 հազար եվրո գումար է հանել

Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտարարել է, որ Շեպելեւը որդու հաշվից 240 հազար եվրո գումար է հանել

2015 թվականին մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝Վլադիմիրը պատմել է, որ այս ամբողջ ընթացքում կատարողի նախկին ընկերը չի վերադարձրել իր պարտքը։ Գումարն աշխատել է Պլատոնի մայրը, տղան պետք է օգտագործեր այն, երբ մեծանար։ Սակայն հեռուստահաղորդավարը չի շտապում վերադարձնել միջոցները։

«Նա ինչ-որ բան է արել երեխայի՝ թոռանս գումորների հետ։ Խոսքը 240 հազար եվրոյի մասին է։ Նա ժամանակին քարտից հանել է Ժաննայի գումարը, որին դիպչելու իրավունք չուներ։ Այդ պատճառով կարգադրիչները փնտրում են նրան»,- ասել է Վլադիմիր Ֆրիսկեն Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում։

Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ հեռուստահաղորդավարը դեռ չի վերադարձրել Ժաննա Ֆրիսկեի ծնողների պարտքը։ Արտիստուհու հայրը մի քանի տարի առաջ «Русфонд»-ին վճարել է 21 միլիոն ռուբլի պարտք, դատարանը Շեպելեւին պարտավորեցրել է այս գումարի մեկ երրորդը փոխանցել Վլադիմիր Ֆրիսկեին։ Հեռուստահաղորդավարը չի պատրաստվում վճարել նախկին աներոջ պարտքը։ Այս վիճաբանությամբ հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Աղբյուրը՝ 5 канал