Եփած ձու ուտելն օգնում է երկարացնել կյանքը

Եփած ձու ուտելն օգնում է երկարացնել կյանքը

Բժիշկ Պավլովան հայտնել է, որ եփած ձու ուտելն օգնում է երկարացնել կյանքը. դրանց դրական ազդեցությունն օրգանիզմի աշխատանքի վրա հաստատվել է հետազոտողների կողմից։ Ամբողջական հավի ձու օգտագործած խմբի թեստի մասնակիցների արդյունքները ցույց են տվել խոլեստերինի ցածր մակարդակ, քաշի կորուստ և սրտանոթային առողջության բարելավում: Նրանք նաև բարելավված միավորներ ունեին ինսուլինի դիմադրության թեստերում:

«Լավ» խոլեստերինի մակարդակը բարձրացնելով՝ ձուն կարողացել է կանխել աթերոսկլերոզի զարգացումը»,- ավելացրել է Պավլովան

Բժիշկը նշել է, որ առողջության վրա դրական են ազդում հենց ամբողջական ձվերը, և ոչ միայն սպիտակուցը։ Դեղնուցները պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ սննդանյութեր և միացություններ, որոնք կարող են բարելավել նյութափոխանակությունը և արդյունավետորեն աջակցել իմունային համակարգին: Միևնույն ժամանակ, ձուն հիանալի մարսվում է, ինչը օրգանիզմին անմիջապես ապահովում է օգտակար բաղադրիչների շատ մեծ զանգված՝ օրինակ՝ վիտամիններ կամ հակաօքսիդանտներ։

Պավլովան ընդգծել է, որ ձուն մատչելի ապրանք է, որը մարդուն ապահովում է բարձրորակ սպիտակուցով, որն անհրաժեշտ է օրգանիզմի առողջ գործունեության և կյանքի երկարացման համար։

«Ընդհանուր առմամբ, հավի ձվերը կենդանական սպիտակուցի ստացման լավագույն տարբերակներից են: Իդեալական է դրանք նախաճաշին ուտել շաբաթական մի քանի անգամ՝ երկուսից հինգ», - կիսվել է բժիշկը իր Telegram ալիքում։