Ուղղակի ատելության խոսք էր արցախցիների նկատմամբ․ Մանուկյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցից ի՞նչ հասկացավ, արդյոք Արցախի հարցը փակվա՞ծ է։

Մանուկյանն էլ արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանից ո՞վ է բան հասկանում, որ ես հասկանամ»։

Ապա ավելացրեց․ «Իրականում, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման էդ շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորություն չկար, ուղղակի ատելության խոսք էր արցախահայության, արցախցիների նկատմամբ, և գեներացնում է հանրային տրամադրություններում հակառուսական տրամադրություններ»։

Մանրամասն՝ տեսանյութում