Լավրովը Բայրամովի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

Լավրովը Բայրամովի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և ԱՀ ԱԳ նախարար Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ներկա պահին եղած միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։ Առանձնահատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի արագ դեէսկալացմանն ուղղված նախապես սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ հումանիտար ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման անհրաժեշտությունը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին։