Մինասյանը Իտալիայում շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է

Մինասյանը Իտալիայում շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է

Արտաշես Մինասյանը Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսում է 1-4-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում Աշոտ Նադանյանը ունի 4 միավոր:

65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը ունի 4.5 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 5 խաղափուլ: Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին առաջիկա խաղերում: