Բժիշկը բացատրել է՝ ինչպես է գարեջուրը կապված կոկորդի, կերակրափողի, կրծքագեղձի և լյարդի քաղցկեղի զարգացման հետ

Գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և ոսկորների կոտրվածքների վտանգը: Այս մասին RIAMO-ին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։
«Գարեջրի երկարատև, կանոնավոր օգտագործումը նաև կապված է գիրության, շաքարախտի, արյան բարձր ճնշման, երիկամների հետ խնդիրների հետ», - ասաց Բելոուսովը:
Ցանկացած ալկոհոլի երկարատև չարաշահումը կապված է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, կրծքագեղձի և լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:
Բժիշկն ընդգծել է գարեջրի բացասական ազդեցությունը լյարդի՝ ալկոհոլը մշակող հիմնական օրգանի վրա։ Ոչ միայն ալկոհոլը, այլև գարեջրի այլ բաղադրիչները կարող են մեծացնել հեպատիտի, լյարդի ճարպային հիվանդության և ցիռոզի վտանգը։
Ալկոհոլը նաև ճնշում է կենտրոնական նյարդային համակարգը և կարող է նվազեցնել ռեակցիայի արագությունը, առաջացնել քնի խանգարումներ: