ԱԺ-ում ՊՆ փոխնախարարի հետ փակ հանդիպում է տեղի ունենում

ԱԺ-ում ՊՆ փոխնախարարի հետ փակ հանդիպում է տեղի ունենում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային փակ հանդիպում է կազմակերպել, որին մասնակցում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։  Նիստին ներկա են բացառապես ՔՊ-ական պատգամավորները,  ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներից  որեւէ մեկն այնտեղ չէ։ 

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը, փակ դռների հետեւում ընթացող հանդիպումն անցնում է բավականին լարված մթնոլորում։ Խորհրդարանի միջանցքում լսվում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գոռգոռոցը։

Նշենք, որ նիստին մասնակցում են ՔՊ-ական պատգամավորներից Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Գագիկ Մելքոնյանը։

Լիա Սարգսյան