Որ հիվանդության դեպքում է պետք հրաժարվել հացից և ուշադիր լինել «առանց գլյուտենի» մակնշմանը

Որ հիվանդության դեպքում է պետք հրաժարվել հացից և ուշադիր լինել «առանց գլյուտենի» մակնշմանը

Ցելիակիան աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է, երբ մարդը, պարզ ասած, գլյուտեն է ուտում, իսկ գլյուտենն այն սպիտակուցն է, որը պարունակվում է ցորենի, գարու, տարեկանի և այլ հացահատիկների կազմում և խմորին էլաստիկություն է հաղորդում։ Երբ գլյուտենային հիվանդություն ունեցող մարդը գլյուտենով հարուստ սնունդ է ընդունում, օրգանիզմի արձագանքը բավականին սուր է լինում, ինչի արդյունքում վնասվում են բարակ աղիքը ծածկող թավիկները՝ դժվարացնելով սննդից օգտակար նյութերի յուրացումն օրգանիզմի կողմից։ Դա կարող է հանգեցնել թերսնման, ոսկորների խտության նվազեցման, չբերության, անգամ նյարդաբանական հիվանդությունների ու քաղցկեղի որոշ տեսակների զարգացման։ 

Գլյուտենային հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնությունը չի էլ կասկածում, որ տառապում է այդ հիվանդությամբ։ Հետազոտողները կարծում են, որ ցելիակիա ունեցող մարդկանց միայն 20 տոկոսն է ճշգրիտ ախտորոշում ստանում։