Բժիշկը զգուշացրել է, թե ինչու չի կարելի գարեջուր խմել խորովածի հետ

Բժիշկը զգուշացրել է, թե ինչու չի կարելի գարեջուր խմել խորովածի հետ

Ալկոհոլի և խորովածի համադրությունը լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանիզմի համար և կարող է առողջական խնդիրների հանգեցնել, «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Դարիա Խայկինան։

«Խորովածը բավականին հաճախ պատրաստվում է խոզի մսից։ Եվ այս տեսակի միսը բավականին ճարպոտ մթերք է։ Ալկոհոլը ճարպոտ մսի հետ զուգակցվելով լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծում մարսողական համակարգի վրա։ Մարսողական ֆերմենտների ակտիվությունը նվազում է. միսն ավելի դանդաղ է մարսվում, առաջանում են ծանրություն, այրոց և փքվածություն», - զգուշացրել է մասնագետը։

Բժիշկը նաև հիշեցրել է, որ ալկոհոլը միշտ բեռ է լյարդի համար։ Երբ ալկոհոլը մտնում է օրգանիզմ, լյարդն առաջին հերթին ստանձնում է այն չեզոքացնելու խնդիրը։ Բայց ճարպոտ սնունդը լրացուցիչ բեռ է։ Արդյունքում, լյարդը գերծանրաբեռնվում է և չի կարողանում ճիշտ մշակել ո՛չ ալկոհոլը, ո՛չ էլ ճարպը։ Սա կարող է հանգեցնել տհաճ ախտանիշների՝ սրտխառնոց, ցավ աջ հիպոքոնդրիումում և ընդհանուր թուլություն։

Ըստ մասնագետի՝ շոգ եղանակին ցանկացած ալկոհոլ առաջացնում է ջրազրկում և այտուցվածություն։ Ալկոհոլը գործում է որպես միզամուղ՝ օրգանիզմից հեռացնելով հեղուկը և էլեկտրոլիտները։ 

«Մի համադրեք խորովածը թունդ ալկոհոլի և գարեջրի հետ։ Եթե ուզում եք խմել, ընտրեք չոր գինի և խմեք չափավոր քանակությամբ։ Ալկոհոլը փոխարինեք մաքուր ջրով։ Սա կնվազեցնի ջրազրկումն ու կօգնի ավելի արագ հեռացնել ալկոհոլը օրգանիզմից։ Միսը պատրաստեք նվազագույն ճարպով և համեմունքներով։ Ընտրեք ցածր յուղայնությամբ տեսակներ ու նուրբ մարինադներ (հիմնված կիտրոնի հյութի, կեֆիրի կամ բնական մածունի վրա)», - խորհուրդ է տվել մասնագետը։