Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում․ ինչ է հայտնի

Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում․ ինչ է հայտնի

Մոսկվա-Դուբայ չվերթի ուղեւորը վատացել է թռիչքի ժամանակ. ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։

«ՌԵՆ ՏՎ»-ի կադրերը ցույց են տալիս, որ աղջկան օգնում են բորտուղեկցորդուհիները և ուղևորները, այդ թվում՝ բժիշկները։ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ուղեւորը բուժօգնություն է ստացել։ Այնուհետև նա հոսպիտալացվել է։

Աղջիկը 3-4 անգամ կորցրել է գիտակցությունը։ Մոտ մեկ ժամ է պահանջվել նրան ուշքի բերելու համար։ Նրան անուշադր ու թթվածին են տվել, սառույց դրել և սրտի մերսում կատարել, հաղորդել է լրատվամիջոցի աղբյուրը։ Կինը խնդրել է ինքնաթիռի վայրէջք չկատարել, քանի որ մեկնել է ԱՄԷ՝ աշխատանքի, սակայն անձնակազմի հրամանատարը պնդել է վայրէջք կատարել Բաքվում։