Ամեն բան արժեզրկելու հետևանքն ինքնաոչնչացումն է․ Տեր Ասողիկ Կարապետյան

Ամեն բան արժեզրկելու հետևանքն ինքնաոչնչացումն է․ Տեր Ասողիկ Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ քահանա Կարապետյան գրել է․ 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս իր հոգևո դասի, միշտ իր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով, ամեն բան անում է ի շահ Հայրենի երկրի, ի վայելումն հարազատ ազգի և ի զորացումն պետության:

Պետք է հասկանալ, քաջ գիտակցել, որ մենք ունենք պետականություն և ինքնիշխան պետություն՝ յուր կարգով ու սարքով:

Առկա լրջագույն խնդիրների բարվոք լուծման և ազգային-պետական շահերի պահպանության ու պաշտպանության համար հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը: Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել... Ամեն բան արժեզրկելու հետևանքը՝ ինքնաոչնչացումն է:

Հայոց Եկեղեցին իր աղոթքով, իր խոսքով, իր գործով անշեղ և հաստատակամ ընթանում է առաջ՝ պահելով ու պահպանելով հայ քրիստոնյա ինքնությունն ու արժեհամակարգը:
Եվ սա օրինակ է բոլորին՝ պարզ քաղաքացուց մինչև վերին պետական գործիչ. անանձնական կյանքով ապրելու և այս արևի ներքո սեփական դեմքով ու Հայրենիքով հարատևելու:

Շիտակ և փրկարար կլինի, որ ոմանք գնան և իրենց անձերի խղճի զանգակները հուժկու հնչեցնեն:
Աստված մեզ ապավեն և օգնական. թող օրհնյալ ու բազմարդյուն լինեն քաջ, հավատարիմ և անսակարկ գործող հայորդյաց մտքի, ձեռքի ու գործոց արարումներն ի պանծացումն Հայկազյան երկրի և պայծառություն հայոց ազգի»։