Ոնց որ մեզ ձեռք առնենք, բաց քվեաթերթիկով քվեարկելը ո՞րն է․ Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին
Հոկտեմբերի 10-ին ավագանու կողմից պետք է Երևանի քաղաքապետ ընտրվի։ Առաջին դեպքն է, որ քաղաքապետ չի ընտրվում ուժերից մեկի 50 տոկոսից ավելի ձայն հավաքելու արդյունքում, ուստի ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ դարձավ, որ մանրամասն կանոնակարգում բացակայում է նիստի անցկացվող ձևը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրության ժամանակ ասաց փոխքաղաքախետ Սուրեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ կանոնակարգի փոփոխություններ են առաջարկվում, թերություններ են շտկվել։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում բաց քվեաթերթիկով քվեարկել.
«Ոնց որ մենք մեզ ձեռք առնենք, բաց քվեաթերթիկով քվեարկելը ո՞րն է, չկա տենց հասկացողություն»։
Մանրամասները՝ տեսանյութում