Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում դպրոց բացել «Գազպրոմ»-ի ծրագրով․ նախարար

Հայաստանում գոյություն ունի ռուսական կրթության երկու տեսակի հանրակրթական հատված, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության ենթակայության տակ գտնվող դպրոցն է։ Այս մասին նոյեմբերի 7-ին Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Ըստ նրա, ռուսերենով դասավանդող դասարաններում կարող են սովորել ինչպես Հայաստանի քաղաքացի չհանդիսացող երեխաները, այնպես էլ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին 5 տարիներին ապրել են հանրապետությունից դուրս։
Դումանյանի խոսքով, մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն (Երեւան քաղաքի) վարչական շրջանում գտնվող 11-ամյա կրթությամբ դպրոցի մասին է։
«Ռուսական դասարաններում մենք ունենք 3500 ազատ տեղ… Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում բացել ռուսական դպրոց՝ 11-ամյա կրթությամբ, «Գազպրոմ» ընկերության ծրագրով։ Նրանք ցանկանում են, որ մենք ինտեգրենք նրանց մեր միջավայրում: Կրթությունը սրա առաջին պայմանն է»,- ասաց նախարարը։