Ինչո՞ւ է ձերբակալվել Արմեն Աշոտյանը

Ինչո՞ւ է ձերբակալվել Արմեն Աշոտյանը

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին MediaHub-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ Աշոտյանի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ 

«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով տեղեկատվություն կհարպարակի»,- ասաց մեր զրուցակիցը։

Քիչ առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ ձերբակալում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Վերջինիս տանից են ձերբակալել:

 

Լիաննա Թորոսյան