Ձեզ հիշում եմ, երբ դեռ «մի պատանի աշխուժակ» էիք․ Կոնջորյանը՝ Մամիջանյանին
ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ-ում մի ամբողջ ելույթ նվիրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։ Նա նշեց, որ Մամիջանյանին հիշում է դեռևս 2011 թվականից, երբ նա երիտխորհրդարանում «մի պատանի աշխուժակ» էր։
Միտքը փորձում էր ավարտել Կոնջորյանը, երբ Մամիջանյանը տեղից հորդորեց «խոսքերը չափավորել»։
Կոնջորյանի պատասխանը սա եղավ․ «Մի՛ լարվեք, պարոն Մամիջանյան»։
Ապա, երկխոսությանը միջամտեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝
Մամիջանյանին հորդորելով տեղից չխոսել, իսկ Կոնջորյանին՝ չվիրավորել ընդդիմադիր գործընկերոջը։
Արձագանքելով՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ «աշխուժակը» վիրավորական բառ չէ, նույն ակտիվիստն է։
«Պարոն Մամիջանյան, մի՛ լարվեք, լսեք։ Գիտեք միայն խոսե՞լն է։ Ես Ձեզ լսում էի՝ առանց նյարդային աճպարարությունների։ Եվ երկրորդ բանը, որ Ձեր մասին կարող եմ ասել, այն է, որ Արմեն Աշոտյան դառնալու չեմպիոնության մեջ Դուք հաղթում եք։ Դուք մարդ եք, որի կյանքի նպատակը Արմեն Աշոտյան դառնալն է։ Իսկ թե դրանից հետո ինչ պիտի լինի, չեմ կարող ասել»,- նշեց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։