Ժամանակավորը՝ դո՜ւ ես...

Ժամանակավորը՝ դո՜ւ ես...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանն է, ով անտարբերությամբ հետևում է, թե ինչպիսի վանդալիզմի են ենթարկվել Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերը՝ Երևանի քաղաքապետարանի ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում:

Անտարբեր նախարարը

Թեև ամանորյա միջոցառումները կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը, բայց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերը գտնվում են ԿԳՍՄ պահպանության ներքո:

Եվ ահա, թե ինչ է ասում նախարար Վահրամ Դումանյանը. «Ժամանակավոր հարց է, ամանորյա տոնակատարությունների զարդարանքի նպատակով պատմամշակութային շենքերը ծակելու հարցը չենք քննարկել»:

Պատկերացնո՞ւմ եք՝ դատապարտման կամ գոնե ափսոսանքի որևէ խոսք...

Նողկալի տեսարան

Նողկալի է տեսնել այն գզվռտոցը, երբ պետական մարմինները իրար «փուռն» են տալիս՝ մեկը մյուսի վրա բարդելով Հանրապետության հրապարակի շենքերի նկատմամբ կատարված այլանդակությունը: Նույն անպատասխանատու ու անխնամ վերաբերմունքը դրսևորեցին Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հանդեպ: