Հայ խաղաղապահների զորախումբը բերվել է բարձր մարտական պատրաստականության

Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։