Ինտերին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի

Ինտերին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի առաջատար «Նապոլիին»։ «Ներաձուրիի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա հանդիպման մասին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Դեռ վաղ է խոսել աղյուսակում զբաղեցրած դիրքի մասին։ Առջևում շատ խաղեր կան, բայց մենք գիտենք, որ այս հանդիպումը կարևոր է մեզ համար։ Պատրաստվում ենք, փորձում ենք ֆիզիկապես ու հոգեպես վերականգնվել։ Մեզ մոտ լարված շրջան էր, բայց մենք հաղթահարել ենք դա։ Մեզ գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ։ Անտոնիո Կոնտեն շատ բան տվեց «Նապոլիին»։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն կողմերը մեր երկրպագուների առաջ»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Նապոլի» — «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 23։45-ին։