Շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա ՀՀ-ում. Բադասյան

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ Ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց հարկային ծախսերից։

«Իմ ձեռքի տակ վերլուծություն կա, 2024 թվականին հարկային ծախսերի գնահատականը մոտ 700 մլրդ դրամի մասին է»,- ասաց Պապոյանը։

Ռուստամ Բադասյանն արձագանքեց, որ վարչարարության ստվերի՝ ՊԵԿ-ի գնահատականը տարբերվում է ֆինանսների նախարարության գնահատականից։

«Չնայած, նախորդ տարվա մեր աշխատանքի արդյունքում բավականին մոտեցրել ենք, օրինակ՝ մոտավորապես ավելացված արժեքի հարկով շուրջ 120 միլիարդ դրամի ստվեր կա ՀՀ-ում»,- ասաց Բադասյանը։ 

Բադասյանն ընդգծեց, որ բնականաբար չեն կարող հավակվել 100 տոկոս ստվերից դուրս տնտեսություն ունենալ, բայց ակնհայտ է, որ ստվերը կրճատման կարիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում