Դդմի սերմերի օգուտները. ով կարող է ուտել, ով չի կարող

Դդմի սերմերի օգուտները. ով կարող է ուտել, ով չի կարող

Դդումը շատ տարածված մթերք է տարվա այս եղանակին, ուստի մարդիկ այն հաճախ են կիրառում տարատեսակ ուտեստների պատրաստման համար: Սակայն քչերն են ուշադրություն դարձնում այս մթերքի սերմերին՝ համարելով դրանք անօգուտ մնացորդ: Այնուամենայնիվ դդմի սերմերն անչափ համեղ են և օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց մասին քչերը գիտեն:

Մասնագետների խոսքով՝ դդմի սերմերը հատկապես օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ դրանց գործածությունն օգնում է բարելավել օրգանիզմում ինսուլինի ու գլյուկոզայի մակարդակների վերահսկամն մեխանիզմները: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որի դեֆիցիտը կապված է ինսուլինակայունության՝ շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառի զարգացման հետ: Մագնեզիումի գործածությունն օրական 100 մգ-ով ավելացնելու դեպքում կարելի է 15%-ով նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման գործընթացը:

Դդմի սերմերը շատ օգտակար են նաև տղամարդկանց համար, քանի որ օգնում են պահպանել շագանակագեղձի առողջությունը: Նման ազդեցությունը պայմանավորված է ցինկի պարունակությամբ, որն օգնում է նաև պահպանել պտղաբերությունը:

Բացի այդ, դդմի սերմերը հարուստ են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով, ուստի հիանալի միջոց են նաև արթրիտի կանխարգելման և այս հիվանդության դեպքում հոդացավերը մեղմելու համար:

Մեծ քանակությամբ ցինկի շնորհիվ այս սերմերն օգնում են նաև ազատվել քաղցր ուտելու մեծ ցանկությունից, իսկ դրանցում պարունակվող երկաթն օգնում է պահպանել էներգիայի մակարդակն ու կարգավորել ախորժակը: Նման յուրահատուկ հատկությունների շնորհիվ դդմի սերմերն օգնում են պահպանել սլացիկ կազմվածքն ու պայքարել ավելորդ քաշի դեմ:

Դդմի սերմերը շատ օգտակար են նաև հուզական ճնշվածության ու ընկճախտի դեպքում: Բանն այն է, որ դրանցում պարունակվող ամինաթթուները նպաստում են քնի որակի բարելավման, տրամադրության բարձրացման ու պահվածքի կարգավորման գործընթացներին մասնակցող հորմոնների արտադրմանը:

Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ ցինկ։

Մագնեզիումի հիանալի աղբյուր

Պաշտպանում և ամրացնում է սիրտը

Աջակցում է ոսկորների առողջությանը

Ունի բարձր օմեգա-3 պարունակություն

Բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը

Լավ է տղամարդկանց մոտ շագանակագեղձի մեծացման համար

Բարձրացնում է սեռական ուժը

Աջակցում է իմունային համակարգին

Լավ է անքնության համար

Ամրացնում է հիշողությունը

Նվազեցնում և կանխում է դեպրեսիան

Աջակցում է ուղեղի զարգացմանը և ուսուցմանը

Մարդու օրգանիզմին դդմի սերմերի վնասը դրանց չափից ավելի սպառման մեջ է։ Սալիցիլաթթուն, որը պարունակվում է սերմերում, կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում։ Աղերի բարձր կոնցենտրացիայի պատճառով դրանց չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդերի որոշ խնդիրների։ Հիշեք, որ խորհուրդ չի տրվում դրանք մաքրել ատամներով, քանի որ դա կարող է հանգեցնել ատամի էմալի լուրջ վնասմանը: Բացի այդ, ավելորդ քաշ ունեցող մարդիկ չպետք է տարվեն սերմերով, քանի որ դրանք շատ կալորիական են։