Մանե Թանդիլյանի վիճակը գնահատվում է բավարար․ նոր մանրամասներ

Մանե Թանդիլյանի վիճակը գնահատվում է բավարար․ նոր մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, և նրան տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Հիշեցնենք, որ այսօր հինգերորդ օրն է, ինչ Թանդիլյանը հացադուլ է իրականացնում՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։ 

Հիվանդանոցից MediaHub-ին հայտնեցին, որ քաղաքական գործչի վիճակը բավարար է, նա անցել է տարբեր զննություններ և այս պահին էլ հետազոտվում է։

«Այժմ Մանե Թանդիլյանը գտնվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Կրիտիկական չէ վիճակը»,- նշեցին բուժհաստատությունից։

Տեղեկացնենք, որ Մանե Թանդիլյանի թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հայտնում է՝ Թանդիլյանին հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն նա հրաժարվել է։

Նարե Գնունի