6-8 աստիճանով ցրտելու է․ սպասվում է քամու ուժգնացում

6-8 աստիճանով ցրտելու է․ սպասվում է քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 3-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ: 

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, 2-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-ին և 4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն մարտի 4-ին և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։