Որ ասում եք գործ ունեք, հայրենիքից կարևոր գո՞րծ․ Արթուր Վանեցյանը կոչ արեց միանալ իրենց

Արդեն սովորական է դարձել, որ երթի ենք դուրս գալիս, երկու անգամ ավելացած վերադառնում Ֆրանսիայի հրապարակ։ Այդ մասին այսօրվա անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ շատ են իրեն ասում, որ մարդիկ գործ ունեն, դրա համար չեն միանում ակցիային։

«Ժողովուրդ, հայրենիքից կարևոր գո՞րծ։ Ժողովուրդ, հոգնել չկա, մեր պայքարն արդար է, օրեցօր մարդիկ միանում են մեզ, կա 100-տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունները պիտի հեռանան»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իրենց պայքարը շարունակվելու է։ Այս խոսքին ի պատասխանէ հնչեց մշտական կոչը․

«Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛»։