Ո՞ր իրերը չի կարելի լոգարանում պահել․ խորհուրդ՝ բժշկից

Ո՞ր իրերը չի կարելի լոգարանում պահել․ խորհուրդ՝ բժշկից

Ռուս մաշկաբան, տրիկոլոգ Ալենա Ռոմանովան նշել է հինգ իր, որոնք չի կարելի պահել լոգարանում։ Համապատասխան նյութը հայտնվել է  «Доктор Питер» հրատարակության կայքում։ Նախ մասնագետը հորդորել է երկար ժամանակ թողնել միայն այն սրբիչները, որոնք ներկայումս օգտագործվում են։

Ռոմանովան նշել է, որ անընդունելի է խալաթն ու ներքնազգեստ պահելը լոգարանում, նույնիսկ եթե նրանց համար առանձին պահարան է հատկացվել։ Նրա խոսքով՝ սենյակում չափազանց բարձր խոնավության պատճառով գործվածքի վրա կարող է բորբոս հայտնվել։

Բացի այդ, ցանկը ներառում է դեկորատիվ կոսմետիկա և դիմահարդարման վրձիններ։ Բժշկուհին ասել է, որ կեղտի մասնիկները կուտակվում են նման ապրանքների և գեղեցկության պարագաների մեջ։ Նրանք իրենց հերթին գտնվելով լոգարանում, որտեղ միշտ խոնավ օդ է, կդառնան բարենպաստ միջավայր բակտերիաների աճի համար։

Բացի այդ, Ռոմանովան բացատրել է, որ եթե բնակարանն ունի համակցված լոգարան, ապա պետք է մտածել ատամի խոզանակներն առանձին պահելու մասին։ Եզրափակելով՝ բժիշկը խորհուրդ է տվել դեղամիջոցները,  դեմքի դիմակները լվացարանի վրայի պահարանից տեղափոխել սառնարան։ Առաջին դեպքում դեղերի պահպանման ժամկետի կրճատման հնարավորություն կա։ Ինչ վերաբերում է նշված կոսմետիկ միջոցներին, ապա մշտական ​​ջերմաստիճանի փոփոխությունների պատճառով դրանց արդյունավետությունը նվազում է։