Այժմ այդ մանդատները պահելու որևէ տրամաբանական հիմնավորում չեմ գտնում. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Չեմ հիշում, որ մանդատները վայր դնելու կոչ արած լինեմ երբևէ: Այո, այդ մանդատները պետք էին, եթե օրինակ` սկսվեր իմպիչմենտի գործընթաց ու որոշվեր վարչապետի միասնական թեկնածուն:
Այժմ, անկեղծ եմ ասում, այդ մանդատները պահելու որևէ տրամաբանական հիմնավորում չեմ գտնում:
Եթե փողոցային շարժումով հնարավոր չէ դելեգիտիմացնել իրողությունը, ապա գոնե մանդատները վայր դնելով և ԱԺ-ն ընդդիմությունից «դատարկելով» դա հնարավոր կլինի որոշակի չափով ապահովել: Սա տրամաբանորեն կբարձրացնի ընդդիմության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մակարդակը ու հնարավորություն կտա բեկում մտցնել»,- գրել է փաստաբանը: