10 սուպերմթերք, որ պետք է փորձել 2025 թվականին

Ամերիկացի փորձագետները հրապարակել են տասը ամենաառողջ սուպերմթերքների ցանկ։
Դրանք, նրանց կարծիքով, կգերիշխեն սննդի միտումներին 2025 թվականին։
Հետազոտությանը մասնակցել են 874 պրոֆեսիոնալ դիետոլոգներ, ովքեր պարզել են, որ այսօրվա սպառողները գնալով ավելի շատ են փնտրում այնպիսի ապրանքներ, որոնք աջակցում են աղիքների առողջությանը, մատչելի են և բուսական ծագում ունեն:
Ինչպես բացատրում են մասնագետները, սուպերմթերքները զգալի սննդային արժեք ունեն։ Դրանց օգտագործումը կապված է օրգանիզմի վրա մի շարք դրական ազդեցությունների հետ՝ մարսողության և սրտանոթային համակարգի բարելավումից մինչև իմունային համակարգի ամրապնդում, բորբոքումների նվազեցում և քրոնիկ հիվանդությունների կանխարգելում:
Բացի այդ, այս մթերքներից շատերը պարունակում են հակաօքսիդանտներ, մանրաթելեր, վիտամիններ և հանքանյութեր, ինչը նրանց դարձնում է իդեալական հավասարակշռված դիետայի համար:
Ֆերմենտացված մթերքներ․ մածունը, քիմչին, կոմպուչան և թթու բանջարեղենը, շարունակում են սիրված մնալ աղիների միկրոֆլորայի համար իրենց օգտակարության պատճառով:
Հատապտուղներ․ ազնվամորի, հապալաս, լոռամիրգ: Դրանց ժողովրդականությունը մեծացել է պոլիֆենոլի պարունակության և հզոր հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ:
Ոսկրային արգանակ․ կոլագենի և ամինաթթուների աղբյուր է, որոնք ապահովում են առողջ հոդերը և մաշկը:
Սերմեր, մասնավորապես չիա և կանեփ․ պարունակում են բուսական ծագման օմեգա-3, սպիտակուց և մանրաթել:
Ավոկադո․ հարուստ է առողջ ճարպերով, վիտամիններով և ֆիտոնուտրիենտներով:
Տերեւավոր կանաչիներ․ սպանախը, կաղամբը և այլ կանաչ բանջարեղենները ցածր կալորիականությամբ են և բարձր սննդային խտությամբ:
Ընկուզեղեն․ նուշ, ընկույզ և առողջ ճարպերի և սպիտակուցների այլ աղբյուրներ:
Հնագույն հացահատիկային մշակաբույսեր․ քինոան, ամարանտը, կորեկը՝ բջջանյութի և միկրոէլեմենտների բարձր պարունակության շնորհիվ:
Կանաչ թեյ․ շարունակում է տարածված մնալ իր հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ:
Լոբազգիներ․ ոսպը, սիսեռը, լոբին և ոլոռը սպիտակուցի հիանալի աղբյուր են, հատկապես բուսակերների և վեգանների համար: