Բժիշկ Մյասնիկովն անվանել է քաղցկեղի աննկատ նշան

Հայտնի ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը քաղցկեղի աննկատ նշան է անվանել։
Մասնագետի խոսքով, թրոմբների առաջացումը կարող է վկայել ուռուցքաբանական հիվանդությունների առկայության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես բացատրել էբժիշկը, երբ թրոմբ է առաջանում, հիվանդը պետք է հնարավորինս շուտ լիարժեք հետազոտություն անցնի, որպեսզի բժիշկները կարողանան ավելի ճշգրիտ որոշել դրա առաջացման պատճառը, ինչպես նաև բացառել այլ վտանգավոր հիվանդություններ։
«Եթե դուք մոլի ծխող եք, հորմոնալ դեղեր եք ընդունում, ազդրի վիրահատություն եք տարել կամ երեք օրից ավելի հոսպիտալացված եք, այս ամենը քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ են», - ասել է նա:
Միաժամանակ բժիշկը նշել է, որ թրոմբ կարող է առաջանալ երկար թռիչքների կամ նույնիսկ երկար ժամանակ մեքենա վարելու հետեւանքով։
«Թրոմբերի առաջացման հաստատված պատճառը նվազեցնում է արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունման ժամկետը մինչև 3 ամիս։ Հակառակ դեպքում բժիշկները կարող են նշանակել ցմահ բուժման կուրս՝ պաթոլոգիայի կրկնությունը կանխելու համար»,- ամփոփել է բժիշկ Մյասնիկովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյասնիկովը բացահայտել է քաղցկեղի հիմնական պատճառները։ Որպես հիմնական՝ նա նշել է ծխախոտի ծուխը։