Աննա Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ պետք է քրեական գործ հարուցվի․ Զոհրաբյան

Եթե հիշում եք՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի մոտ բռնեց հերթական անկեղծության «նոպան», և ինքն արեց հայտարարություն, որ մենք կարող էինք առանց զոհերի էլ այս վիճակն ունենալ։ Այսօր ՔԿ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի այդ խոսքը հաղորդագրություն էր հանցագործության մասին, որից հետո ԱԱԾ-ն պետք է գնար ԱԺ նիստերի դահլիճ ու բերման ենթարկեր Նիկոլ Փաշինյանին։

«Ըստ էության, մեկ տարի է՝ հարուցվել է քրեական գործ, ծնողները եկել են ոչ միայ Եռաբլուրի ծեծի գործով, այլ նաև՝ պատասխան ստանալու, թե ո՞վ է մեղավոր։ Ես ինձ ևս համարում եմ տուժող, որովհետև զոհվել են իմ հայրենակիցները, իմ զավակի հասակակիցները։ Էդ մանիպուլյացիաներով, 11 հազար դասալիքների մասին խոսելո՞վ է»,- նշեց նա։

Զոհրաբյանը նկատեց՝ Աննա Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ պետք է քրեական գործ հարուցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։