Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր. «Գազպրոմ Արմենիա»

Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը  անցած չորս օրերի ընթացքում  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով  կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել  տեղահանված 284  ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր:

Ծրագիրը ընթացքի մեջ է, որը  նախատեսում է աջակցություն  տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը,  կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձանց: