Կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը

Կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: 

  • Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ.
  • ազատման հրամանի պատճենը,
  • հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,
  • ընդունելության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (ատեստատ, վկայական կամ դիպլոմ),
  • ակադեմիական տեղեկանքը, որում նշված պետք է լինեն մինչև հրամանով ազատման պահը ուսումնասիրած առարկաները, դասընթացները, դրանց ժամաքանակը և գնահատականները, ինչպես նաև անցած պրակտիկաների մասին տեղեկությունը:
  • Մինչև 2022 թվականի մարտի 25-ը ներառյալ` ուսանողները պետք է 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնեն այն ուսումնական հաստատություն (ցանկը կցվում է), որտեղ ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը:
  • Ուսումնական հաստատությունները պետք է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների ուսանողական իրավունքը վերականգնեն՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջների՝ համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
  • Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի տնօրինությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությամբ տեղեկացվել է առ այն, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսանողին պետք է տրամադրի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ ակադեմիական տեղեկանքը ներկայացնի նաև նախարարություն:

Կից ներկայացնում ենք միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը: