Հայտնի են Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Հայտնի են Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Համացանցում տարածված՝ Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում․ հայտնում է ՍԱՏՄ-ն։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը:

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ։