Հայաստանի ձյուդոյիստները այսօր կմեկնեն Աթենք

Հայաստանը կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որը կմեկնարկի մարտի 26-ին, Աթենքում։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։
Մեր թիմը մրցավայր կմեկնի մարտի 24-ին: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ Աթենքում հանդես կգան հինգ ձյուդոյիստ՝ Մարտին Բադալյանը (60 կգ քաշային կարգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ)։
Գավաթի խաղարկությունից հետո մեր ձյուդոյիստներն Հունաստանում կմասնակցեն մարզական եռօրյա ճամբարի: