Առավոտից որոնվում էր Infiniti-ի վարորդը․ Ձորագետից դուրս է բերվել մեքենան և վարորդի դին

Առավոտից որոնվում էր Infiniti-ի վարորդը․ Ձորագետից դուրս է բերվել մեքենան և վարորդի դին

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝  քաղաքացիներ լինեն: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti   մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:  Կայքի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները: