Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, որով Կարո Ավանեսյանը ազատվում է Սյունքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարո Ավանեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»։