Պարզվել է խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանությունում պարզվել է դեկտեմբերի 8-ին Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Պարզվել է՝ պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda-ն վարել է պարեկ՝ 23-ամյա Աշոտ Օ-ն, Opel-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Մակար Մ-ն, ՎԱԶ 2107-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Խ-ն, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գարիկ Ի-ն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարեկային ծառայության skoda-ն Մալաթիա-Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով՝ վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար, բախվել BMW-ին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել Opel-ին, Opel-ն էլ հետ է ընթացել ու բախվել 07-ին։ 

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։