Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։ 

Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Երեւանում կայացած հանդիպմանն ասել է փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը։

Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, այն հաղթահարելու հավաքական քայլերը։