Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն աշխատանքից ազատվում է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մեծ պատիվ էր վերջին 11 ամիսների ընթացքում ստանձնել Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարման բարձր պատասխանատվությունը:
Կարծում եմ, որ թիմային աշխատանքը երաշխավորել է ոլորտի զարգացումը, որը կլինի շարունակական և շատ մոտ ապագայում համայնքային բժշկական կազմակերպությունները կմատուցեն լավագույն ծառայությունները մեր ազգաբնակչության համար:
Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին՝ աշխատանքների համակարգման մեծ գործում, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ ոլորտի դերը կարևորելու և աջակցելու համար։
Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ Երևանի քաղաքապետարանում», - գրել է նա։