Հեծանիվ են գողացել

Հեծանիվ են գողացել

ՆԳՆ-ից հայտնում են․

«Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի՝ իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել են արարքը։ Նաև խոստովանել են, որ հունվար-ապրիլ ամիսներին Արտաշատ համայնքի տարբեր տարածքներից կատարել են այլ գողություններ:

Գողացված հեծանիվները հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։