Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ռուբեն Վարդանյանի քաղաքական հետապնդումը․ «Ազնավուր» հիմնադրամ

«Ազնավուր» հիմնադրամն ու հայկական կազմակերպությունները կոչ են արել շտապ գործողություններ ձեռնարկել Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ․
Հիմնադրամը միջազգային հանրությանը կոչ է արել պահանջել արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար,
Ապահովել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննության թափանցիկություն և հաշվետվողականություն դատական գործընթացներում՝ միջազգային անկախ դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիութամբ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները և վերջ դնել Հայաստանի քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։