Ո՞րն է ինտիմ հարաբերությունների լավագույն ժամանակը

Յուրաքանչյուր զույգի համար սեքսի լավագույն ժամանակը անհատական է։ Դրա վրա ազդում են խառնվածքը, տարիքը, կենսապայմանները և այլ գործոններ. Radio Sputnik-ի եթերում ասել է սեքսապաթոլոգ Կուլգավչուկը։
Նրա խոսքով՝ եթե մարդը ցերեկային ժամերին քրտնաջան աշխատել է, իսկ երեկոյան հոգնած է, նա մտերմություն չի ցանկանա, և դժվար թե սեռական հարաբերությունը «հարմարավետ» լինի:
Առավոտյան սեքսը նույնպես հարմար չէ բոլորին, նշում է փորձագետը՝ զուգընկերը կարող է ցանկանալ քնել։ Ավելի լավ է սիրով զբաղվել հանգստյան օրերին՝ համեղ նախաճաշից ու որակյալ քնից հետո։