«Վանը» կամային հաղթանակ տարավ առաջատարի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հերթական խաղում Չարենցավանի «Վանը» իր հարկի տակ էր ընդունել մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային», որի նկատմամբ հաղթանակ տարավ:
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին. հյուրերի կազմում աչքի ընկավ Դուարտեն:
Հանդիպման ընթացքը փոխվեց 71-րդ րոպեին. «Վանի» կազմում հաշիվը հավասարեցրեց Ֆիլիպովը, իսկ 4 րոպե անց Զավեն Բադոյանը հաղթանակ պարգևեց տանտերերին:
Հանդիպումն առատ ձյան պատճառով 85-րդ րոպեին ընդհատվել էր, ավելի ուշ վերսկսվեց, բայց հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 16 միավորով 7-րդն է: