Ի՞նչ չուտել և չխմել շոգ եղանակին և ինչո՞ւ

Ի՞նչ չուտել և չխմել շոգ եղանակին և ինչո՞ւ

Շոգ եղանակին են գրանցվում ամենաշատ սննդային թունավորումների դեպքերը (չհաշված բոլորի սիրելի Ամանորը): Պատճառը անտանելի շոգն է, տոկսիկացված սնունդը ու եղանակին զուգահեռ աճող վիրուսներն ու ինֆեկցիաները: Շոգ եղանակին միակ փրկությունը օդորակիչներն են, լողավազանը կամ սառը լոգանքը: Բայց անտանելի շոգից փրկվելու և օրգանիզմը հնարավոր թունավորումներից զերծ պահելու այլ միջոցներ էլ կան: Այս հարցում մենք ինքներս մեզ կարող ենք օգնել ճիշտ սննդակարգով:

Ներկայացնում ենք այն մթերքներն ու սննդատեսակները, որոնք խորհուրդ է տրվում և խորհուրդ չի տրվում օգտագործել ամռանը կամ շոգ եղանակներին 

Խորհուրդ է տրվում ուտել և խմել.

- մրգեր ու բանաջարեղեն, որորնք պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդատներն, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին: 

- կանաչեղեն, ինչն էլ օգնում է օգտակար տարրերի ձևավորմանը, մասնավորապես արյան մեջ, ինչի արդյունքում օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է: 

- ցիտրուսներ, սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմը օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով դուք պետք է օրգանիզմին օգնեք, որպեսզի դրա քանակությունը չիջնի նորմայից: 

- կարմիր չոր գինի, այս տեսակը օգնում է օրգանիզմին չեզոքացնել վնասակար ու անպետք նյութերը: Արդյունքում օրգանիզմը ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացը իրականացնելու համար: 

- կանաչ թեյ ու հանքային /չգազավորված/ ջուր, այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից: