Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ նախագահ Շառլ Միշելին

Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ նախագահ Շառլ Միշելին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրել դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։