Ովքե՞ր են մարտի 1-ի մեղավորները, որ 5 տարի է չեք կարողանում պատժել․ հարց ՔՊ-ականին
Այսօր մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն։
Փաշինյանը նմանատիպ մի հայտարարություն էլ արեց 2018թ․-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ։
«Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»,-իր ընտրողներին խոստացավ Փաշինյանը։
Իշխանությունը ձեր ձեռքում է, ուժային կառույցների ղեկավարները՝ ձեր մերձավորները, ովքե՞ր են մեղավորները, որ 5 տարի է չեք կարողանում պատժել. MediaHub-ը հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից։
Սակայն ի պատասխան՝ լռություն:
Մանրամասն՝ տեսանյութում