Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին ներկայացել է՝ ՌԴ դատախազի օգնականն է․ ասել՝ թալանել են իրեն

Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին ներկայացել է՝ ՌԴ դատախազի օգնականն է․ ասել՝ թալանել են իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 21:00-ից միչև նոյեմբերի 20-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայում՝ «Օրբելի» հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, իր կողմից շահագործվող Mazda CX 5 մակնիշի ավտոմեքենայի տարբերանշանը գողացել են, որն իր մեջ ներառում է դիստրոնիկ համակարգ:

Տեղում Արթուր Գ.-ն ոստիկաններին, ապա ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական: 

 Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: