Արտակարգ դեպք՝ Երևանում․ խոտանված Москвич-ը վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք՝ Երևանում․  խոտանված Москвич-ը վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 6 Բ հասցեում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են խոտանված «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հնարավոր է ավտոմեքենայի մեջ մարդ լինի։ Բարեբախտաբար այդ տեղեկությունը հերքվեց։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը։