Փյունիկը և Արարատ-Արմենիան չպարզեցին հաղթողին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Յենեն, իսկ տանտերերի կազմում աչքի ընկան Խամեսն ու Վիլելան (11մ)։ Հանդիպման 81-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յատարան՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Փյունիկն» այս խաղից հետո 64 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում երկրորդն է։ «Արարատ-Արմենիան» 62 միավորով երրորդն է։
Աղբյուրը՝ Armsport