3.8 մլն. դր. տուգանք․ շինհրապարակներում խախտումներ են եղել

3.8 մլն. դր. տուգանք․ շինհրապարակներում խախտումներ են եղել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդ փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում արձանագրել է 37 իրավախախտման դեպք։ Հայտնել է կառույցը։

Շինարարական աշխատանքների, բեռնատար ավտոմեքենաներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ընթացքում՝ մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար նշանակվել է ընդհանուր 3.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Խստացված ստուգայցերն ու իրազեկման աշխատանքները շարունակվում են։