Լավրովը Պրիգոժինի ապստամբությունն անվանել է անախորժություն

Լավրովը Պրիգոժինի ապստամբությունն անվանել է անախորժություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձն անվանել է «անախորժություն»։ Նա տեղի ունեցածի նման նկարագրություն է տվել առցանց ճեպազրույցի ժամանակ։

Reuters-ի լրագրողը Լավրովին հարցրել է՝ արդյո՞ք Ռուսաստանը կայուն է Պրիգոժինի ապստամբությունից հետո, և արդյոք Ռուսաստանի իշխանությունները կարող են «աշխարհին հավաստիացնել», որ երկիրը «իրարանցման մեջ չէ»:

«Շնորհակալություն ձեր անհանգստության համար, բայց մենք կարող ենք հաղթահարել այն»,- ասել է Լավրովը:

Նա հայտարարեց, որ ՌԴ իշխանությունները «պարտավոր չեն որևէ մեկին որևէ բան բացատրել», ինչպես նաև տալ որևէ երաշխիք։

«Եթե Արևմուտքում որևէ մեկը կասկած ունի, դա ձեր խնդիրն է: Մենք ինքներս ունենք ամենալուրջ կասկածները արևմտյան շատ առաջնորդների ադեկվատության վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։