Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հերացի փողոցից Մյասնիկյան պողոտա տանող թունելը փակ է

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հերացի փողոցից Մյասնիկյան պողոտա տանող թունելը փակ է

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պետք է հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։

Բարեբախտաբար տուժածներ չկան։